«Այսօր մեր ժողովուրդը արհմիության դերին մատների արանքով է նայում»,- այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը:
«Մեր ունեցած արհմիությունն այն չէ, ինչ պետք է: Նոր-նոր դնում ենք արհմիության ակունքները», – նշեց նա, հավելելով, որ արհմիությունները կոչված են պաշտպանելու աշխատողների շահերը, բայց իրենք էլ պաշտպանված չեն:
Որպես պաշտպանված չլինելու օրինակ նա բերեց Աշխատանքային օրենսգրքի 119 հոդվածը, որն ըստ իրենց ճիշտ չէ, և իրենք այժմ պայքարում են այդ հոդվածի դեմ: Փիլիպոսյանի խոսքով, այդ հոդվածով ամրագրված է, որ գործատուն արհմիության անդամին կարող է աշխատանքից ազատել միայն աշխատանքի տեսչության համաձայնությամբ, իսկ եթե չի տալիս երկու շաբաթվա մեջ իր համաձայնությունը՝ կարող են կրկին ազատել:
Անդրադառնալով Կուտակային կենսաթոշակային համակարգին, նա նշեց, որ պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է, և այն պետք է վերացվի:
«Չէի ասի, որ նոր Կառավարությունից ակնկալիքներ կան: Ոչինչ էլ չի փոխվի», – նշեց նա: