Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 920-ի։ Այս մասին հայտարարել է երկրի Ազգային ժողովի (խորհրդարանի) խոսնակ Խորխե Ռոդրիգեսը, ըստ EFE-ի։
Նրա տվյալներով՝ վիրավորվել է ավելի քան 3300 մարդ։
Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան ընդմիջումներով գրանցվել են երկու ցնցումներ՝ 7.2 և 7.5 մագնիտուդ ուժգնությամբ։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են Յարակույ նահանգում: Երկրաշարժին հաջորդել է 214 հետցնցում։
























































































