Armenian text to speach

ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը դիմավորել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Գելա Գելաձեն պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում է վրացական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ նա քննարկել է տարածաշրջանային ընթացիկ զարգացումներն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև երկու երկրների անվտանգության ծառայությունների միջև գործընկերության խորացման կարևորությունը՝ գլոբալ սպառնալիքների դիմակայման գործընթացում։

Գելաձեն Սիմոնյանին հրավիրել է պատասխան այց կատարել Վրաստան:




Լրահոս