Այսօր՝ հունիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, թիվ 155/3 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 33-ամյա Արտակ Հ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող օտարեկրացի հետիոտնի։Վարորդը փախուստի չի դիմել, իսկ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել են հետիոտնի մահը։






















