ArmLur.am-ը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում երեկ երեկոյան ավարտվել է Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնների համար թեկնածուների առաջադրման գործընթացը։
Armlur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել հինգ ՔՊ-ական պատգամավորներ՝
Վահագն Ալեքսանյան,
Արման Եղոյան,
Հայկ Կոնջորյան,
Ալխաս Ղազարյան և Արուսյակ Ջուլհակյան։
Ըստ նույն աղբյուրի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաջորդ շաբաթ կանցկացնի փակ, գաղտնի քվեարկություն, որի արդյունքում կընտրվեն Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրվող երկու թեկնածուները։
Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ թեժ մրցակցություն է ընթանում թեկնածուների միջև: Մեր աղբյուրները նշում են, որ շատ թեժ պայքար է սպասվում:
Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ այս պահին կարծես, թե լավ դիրքերում են Վահագն Ալեքսանյանն ու Ալխաս Ղազարյանը, ովքեր կուսակցության ներքին ընտրություններում ևս բարձր ցուցանիշ են գրանցել: Ըստ կուսակցության ներկայացուցիչների Արուսյակ Ջուլհակյանը ևս կարծես, թե ուժեղ մրցակից է համարվում:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ՔՊ վարչության փակ քննարկման ժամանակ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը:
Սոնա Գրիգորյան






















