ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կներկայացնեն Միացյալ Նահանգները երեքշաբթի օրը Դոհայում կայանալիք Իրանի հետ բարձր մակարդակի բանակցություններին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
«Հատուկ դեսպանորդ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները այս շաբաթ կմեկնեն Դոհա՝ բարձր մակարդակի հանդիպումների, քանի որ մենք շարունակում ենք քննարկել փոխըմբռնման հուշագիրը», – ասել է նա Fox News-ի եթերում։
Երկուշաբթի օրը ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ի հետ, և որ այն կկայանա երեքշաբթի օրը՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում։




























