Armenian text to speach

Լանջազատ գյուղում խոշոր վթար է տեղի ունեցել․ 9 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Լանջազատ գյուղի վարչական տարածքում բախվել են «Opel» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից երկուսը անչափահասներ են տեղափոխվել են մի մասը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, մյուս մասը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։




Լրահոս