Հանրապետության տարածքում`
Հունիսի 3-ի ուշ երեկոյան, հուլիսի 1-ի գիշերը, 4-ի և 5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Հուլիսի 1-ի ցերեկը, 2-ին, 3-ի, 4-ի և 5-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հուլիսի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 3-5-ն առավելապես երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։



























