Armenian text to speach

Վարչական լծակների կիրառում Գեղարքունիքում. վարույթը կա, բայց մեղադրյալ՝ ոչ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 2026 թվականի հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ Գեղարքունիքի մարզում վարչական լծակների կիրառման վերաբերյալ քրեական վարույթ, որի շրջանակում շոշափվում է նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անունը։

Հաշվի առնելով հարցի հանրային նշանակությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ խնդրելով հայտնել.

«Ի՞նչ քրեական վարույթի նախաձեռնման մասին է խոսքը, ովքե՞ր են ներգրավված վերոնշյալ վարույթում կամ վարույթներում, արդյո՞ք կա այդ վարույթի շրջանակներում մեղադրյալ, կասկածյալ կամ ձերբակալված (կալանավորված) անձ, ինչպես նաև՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշված վարույթի շրջանակներում հարցաքննվե՞լ է, թե ոչ, և ինչ կարգավիճակ ունի»։

Քննչական կոմիտեից, պատասխանել են. «Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի հունիսի 22-ի հարցման՝ հայտնում ենք, որ իրավասության սահմաններում քննարկելով 2026 թվականի հունիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեում 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի, որի շրջանակում ձեռնարկված և նախատեսվող վարութային գործողությունների վերաբերյալ ներկայացված հարցերը՝

Նախ տեղեկացնում ենք.

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասը և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից նշված նույն հարցերով քրեավարության մասին տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ դրանք պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»։

Այս պատասխանը, սակայն, մի կարևոր հանգամանք է արձանագրում. Քննչական կոմիտեն չի հերքում, որ նշված փաստերով քրեական վարույթ գոյություն ունի, այլ հրաժարվում է դրա վերաբերյալ տեղեկություններ հրապարակել՝ պատճառաբանելով նախնական քննության գաղտնիությամբ։ Իսկ իրականում ՔԿ-ի կաշկանդվածություբնը թերևս ՔՊ-ականներին վերաբերելի գործողություններն են:
Նկատենք նաև, որ Ժողովորդ օրաթերթը իր հքրցման մեջ քրեական օրենսգրքի որևէ հոդված չի մատնանժել՝ բավարարվելով վարչական լծակների կիրառման մասին ձևակերպումներով:

Փաստացի, իրավապահ մարմինը չի բացահայտում վարույթի մասնակիցների, նրանց դատավարական կարգավիճակի կամ կատարված քննչական գործողությունների մասին տվյալները, սակայն նաև չի հերքում «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունները՝ դրանք թողնելով նախնական քննության գաղտնիության շրջանակում։

Մենք կհետևենք այս գործի ընթացքին, որը կարճելու համար մարզում արվում է առավելագույնը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

 




Լրահոս