ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու Հայ հեղափոխական դաշնակցության նախաձեռնությանը ձեռնպահ էր քվեարկել չորս հոգի, այդ թվում՝ անկախ պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանը: Վերջինս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իր քվեարկությունը պատճառաբանեց՝ «սխալվել էի»: Հիշեցնենք, որ Լյովա Խաչատրյանը մի կողմից «ձեռնպահ» էր քվեարկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, մյուս կողմից «կողմ» քվեարկել պետական բյուջեի նախագծին: «Երկու դեպքում էլ տեխնիկական վրիպակ է եղել»,-ասաց նա: «Այսինքն` բյուջեին դեմ պետք է քվեարկեիք, կառավարության անվստահությանը՝ կո՞ղմ» հարցին Խաչատրյանը նշեց. «Դա արդեն Դուք ենթադրեք: Ես պատասխանեցի, որ տեխնիկական վրիպակ է տեղի ունեցել»:




Լրահոս