Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատախազի տեղակալը, լսելով ամուսնու մասին հարցը, հետ վերադարձավ ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սահմանադրական դատարանում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, որ Աննա Վարդապետյանը փորձում էր մեծացնել իր ազդեցությունը «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» նկատմամբ և բացառել այդ մարմնի հնարավոր անկախությունը։ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսնուն ամեն գնով ցանկանում էր նշանակել «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրեն, սակայն փորձերը անցան ապարդյուն։

Այս փորձերից հետո գլխավոր դատախազի տեղակալի ամուսինը՝ Արծրուն Մարգարյանը, նշանակվեց ԱԱԾ տնօրենի խորհրդական։ Ասել է թե՝ Աննա Վարդապետյանն իր տեղակալի ամուսնու համար աշխատանք գտավ ԱԱԾ-ում, և նրան նշանակեցին ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի խորհրդական։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս