Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
«Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ Հայաստանը և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ», ասել է Փաշինյանը ֆոն դեր Լայենի հետ ասուլիսի ժամանակ։
Ֆոն դեր Լայենը շնորհավորել է Փաշինյանին ընտրությանը հաղթանակի կապակցությամբ։
«Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը։ Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և բարգավաճում է», հայտարարել է ֆոն դեր Լայենը Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ։
Ֆոն դեր Լեյենը խոսել է ՀՀ-ից ԵՄ ապրանքների արտահանման մասին։
«Մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների։ Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի համարյա 99% թարմ գյուղմթերքի համար, նաև 90% ձեր խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման համար ԵՄ միասնական շուկա»,- նշել է նա։




























