Armenian text to speach

Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայէկոնոմբանկի AEB Mobile/AEB Online համակարգերում ս.թ. հուլիսի 1-ից հասանելի է «Ստոպ» գործիքը, որը նախատեսված է առցանց տիրույթում ֆինանսական զեղծարարությունների կանխարգելման համար: Այն վերաբերում է ինչպես ֆիզիկական անձ հաճախորդներին, այնպես էլ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց: 

«Ստոպ» գործիքը հնարավորություն է տալիս արգելափակել բոլոր կամ առանձին բանկային ծառայությունների հասանելիությունն օգտատիրոջ կողմից: 

«Ստոպ» գործիքով ծառայությունների հասանելիությունն արգելափակելու համար անհրաժեշտ է՝ 

  • մուտք գործել AEB Mobile, 
  • գլխավոր էջում ընտրել «Ստոպ» գործիքը, 
  • ընտրել բոլոր ծառայությունների արգելափակում կամ առանձին ծառայության արգելափակում, 
  • հաստատել արգելափակումը: 

«Ստոպ» գործիքը կիրառելի է հետևյալ ծառայությունների նկատմամբ՝ 

  • դրամական փոխանցումներ և վճարումներ, 
  • քարտային գործարքներ, 
  • վարկային գործառնություններ, 
  • ավանդներ, 
  • այլ: 

«Հաստատել» հրահանգից հետո ծառայությունը արգելափակվում անմիջապես՝ առավելագույնը 60 վայրկյանի ընթացքում: «Ստոպ» գործիքի գործարկումից հետո Դուք կստանաք հաստատման ծանուցում էլեկտրոնային փոստին: 

Ծառայությունների ապաարգելափակման համար հարկավոր է դիմել Բանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Ապաարգելափակումն իրականացվում է առավելագույնը 24 ժամվա ընթացքում: 

«Ստոպ» գործիքի ներդրումը սահմանված է 24.02.2026թ. ՀՀ ԿԲ հաստատած «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները» 8/09 կանոնակարգով, որը ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 1-ից: Կանոնակարգը սահմանում է ֆինանսական կազմակերպության կողմից հեռավար եղանակով մատուցվող ծառայությունների նկատմամբ «ստոպ» գործիքների ներդրման, գործարկման և դադարեցման նվազագույն պահանջները:

 

86 86 | aeb.am

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: (Գ)




Լրահոս