Armenian text to speach

Մեռելոցի օրերը կդառնան ոչ աշխատանքային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել էր պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը նախապես անդրադարձել էր նախագծին՝ նշելով, որ այն նախատեսում է ոչ միայն տոների և հիշատակի օրերի վերանայում, այլև նոր պետական և մշակութային օրերի սահմանում, ինչպես նաև մի շարք օրերի ոչ աշխատանքային կարգավիճակի վերականգնում, այդ թվում՝ Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերը։

Նախագծով առաջարկվում էր նաև Նավասարդի տոնի վերականգնում, Հայ կինոյի օրվա և Մեսրոպ Մաշտոցի օրվա սահմանում, ինչպես նաև մարզային և ազգային փոքրամասնություններին վերաբերող հատուկ օրերի ամրագրում։

Քննարկումների ընթացքում հիմնական ուշադրության կենտրոնում էր այն հարցը, թե ինչ ազդեցություն կունենան փոփոխությունները տնտեսության վրա, քանի որ յուրաքանչյուր լրացուցիչ ոչ աշխատանքային օր ունի իր ֆինանսական և արտադրողականության հետ կապված հետևանքները։
Այսօր արդեն օրենքը ընդունվել է, և մեռելոց օրերը կրկին կսահմանվեն որպես ոչ աշխատանքային։

Սոնա Գրիգորյան




Լրահոս