Armenian text to speach

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 4300 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լիբանանի առողջապահության նախարարությունը թարմացրել է Իսրայելի և շիական «Հըզբոլլահ» աշխարհազորայինների միջև մարտերի հետևանքով զոհվածների թիվը։ «Մարտի 2-ին ռազմական սրացումից ի վեր զոհված լիբանանցիների ընդհանուր թիվը հասել է 4310-ի, իսկ վիրավորներինը՝ 12199-ի», – ասվում է նախարարության զեկույցում, որը հրապարակվել է X-ի միկրոբլոգում։ Առողջապահության նախարարությունը նշել է, որ հունիսի 19-ին կողմերի միջև հայտարարված հրադադարի համաձայնագրին հակառակ, Իսրայելի ռազմաօդային ուժերը ուրբաթ օրը հարվածներ են հասցրել Բարաշիտ, Բեյթ Յահուն, Բինտ Ջբեյլ և Կունին քաղաքներին։ Արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում հարավային Լիբանանում զոհվել է 12 մարդ։




Լրահոս