Armenian text to speach

Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին և փոխնախագահին՝ Անկախության օրվա առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ Անկախության օրվա առթիվ։

«Հայաստանի Հանրապետությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլև երկարամյա բարեկամությամբ՝ ուղղված խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը։ Այս համատեքստում, պատեհ եմ համարում ընդգծել Ձեր հաստատակամ առաջնորդության կարևորությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործում»,- ասված է վարչապետի ուղերձում:




Լրահոս