Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաստաթղթերով անձինք եկան Ծառուկյանին պատկանող կոմբինատ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են։ Գագիկ Ծառուկյապի տուն են մտել են փողերի լվացման, հարկերից խուսափելու, խարդախության քրեական վարույթի շրջանակներում։ 

Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները դրսում են, նրանց թույլ չեն տալիս մտնել ներս, իսկ ներսում խուզարկություններ են իրականացվում։ Քիչ առաջ անվտանգության աշխատակիցը կոմբինատի աշխատակիցներին հորդորեց չսպասել և տուն գնալ, սակայն այլ մանրամասներ չներկայացրեց։

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս