Armenian text to speach

70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. Քննչական կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեում քննվող մեկ տասնյակից ավելի քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ: Այս մասին ArmLur.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։

Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները դրսում են, նրանց թույլ չեն տալիս մտնել ներս, իսկ ներսում խուզարկություններ են իրականացվում։ Քիչ առաջ անվտանգության աշխատակիցը կոմբինատի աշխատակիցներին հորդորեց չսպասել և տուն գնալ, սակայն այլ մանրամասներ չներկայացրեց։




Լրահոս