Armenian text to speach

Ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվում «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի վարչական հատվածում իրականացվող խուզարկություններն ավարտել է։ Այս պահին խուզարկություններ են շարունակվում կոմբինատի տարբեր արտադրական հատվածներում՝ այդ թվում գործարանի տարածքում, շշալցման բաժնում, ինչպես նաև գինու և կոնյակի պահեստային տարածքներում։

ArmLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ տարբեր աշխատակիցներ հերթով հրավիրվում են հարցաքննության, որից հետո նրանք դուրս են գալիս տարածքից։

Քիչ առաջ կոմբինատի տարածքից դուրս է եկել նաև վարորդը, որը վաղ առավոտյան ներս էր տեղափոխել շշեր։ Վարչական և արտադրական տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները հերթով ներկայանում են, տալիս բացատրություններ և հեռանում։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս