Վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում։ Այս պահին խուզարկությունների 10-րդ ժամն է, իսկ իրավապահների գործողությունները շարունակում են ընթանալ։
Քիչ առաջ Ծառուկյանի առանձնատնից դուրս է եկել նրա փաստաբաններից Սմբատ Մինասյանը, ով լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս պահին Գագիկ Ծառուկյանը որևէ դատավարական կարգավիճակ չունի։ Միաժամանակ փաստաբանը խուզարկության ընթացքից այլ մանրամասներ չի հայտնել։
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն Ծառուկյանի նկատմամբ հոդվածները մի քանիսն են։ Գագիկ Ծառուկյապի տուն են մտել են փողերի լվացման, հարկերից խուսափելու, խարդախության քրեական վարույթի շրջանակներում։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․



























