Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ընտրությունից հետո Փաշինյանի հրահանգով Ծառուկյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում․ փաստեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանի հրահանգով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավական ճնշումներ են գործադրվում: ArmLur.am-ը առանձնացրել է փաստերը.

2020 թ. հունիսի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Գագիկ Ծառուկյանը պետք է պատասխան տա»։ 2020 թ. հունիսի 14 ԱԱԾ-ն խուզարկություններ իրականացրեց Ծառուկյանի տանը և նրան առնչվող մի շարք հասցեներում։ Ճիշտ այսօրվա նման ուժայինները զինված դիմակներով մտան Ծառուկյանի տուն և օբյեկտներ:

Արդեն 2020 թ. հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովը՝ միայն ՔՊ-ականների քվեարկությամբ, զրկեց Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից և թույլ տվեց քրեական հետապնդումը: Այս գործի քննությունը տևեց գրեթե 6 տարի: Ընտրակաշառքի գործով, որի պատճառով իրականացվել էին խուզարկություններ, դիմակավորված շոու, անձեռնմխելիությունից զրկում և քրեական հետապնդում, ավարտվեց Փաշինյանի համար անցանկալի սցենարով. 2026 թվականի մարտի 11-ին Հակակոռուպցիոն դատարանը Գագիկ Ծառուկյանին արդարացրեց։

Այս տարվա մայիսի 12-ին Փաշինյանը հայտարարեց. «Ծառուկյան Գագիկ, լեզուդ երկարելա՞, ես քեզ ասում եմ՝ լակոտիդ Բելառուսից վզից բռնած բերելու ենք և դնենք պատասխանատվության»: Այնուհետև՝ 2026թ հունիսի 5-ին՝ ընտրություններից երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Գլխավոր դատախազությունը ԲՀԿ ղեկավարից պահանջում է բռնագանձել ավելի քան 300 մլն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք: Այդ ամենը օր առաջ պետք է վերադարձվի ժողովրդին: Ծառուկյանը և նրա սանձարձակ որդին պետք է ենթարկվեն պատասխանատվության իրենց հանցագործությունների համար»։ Այս հայտարարությունից հետո Փաշինյանը ամեն հարմար առիթով կրկնել է, որ պետք է Ծառուկյանը նստի. ահա ՀՀ Քննչական կոմիտեն գործի է անցել: Ծառուկյանի նկատմամբ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել, որի մասին պաշտոնական աղբյուրները մինչ այս պահը գաղտնի են պահում:

ArmLur.am-ը իրավապահ կառույցների իր աղբյուրներց պարզեց, որ հոդվածները մի քանիսն են. փողերի լվացում, հարկերից խոսափում, խարդախություն:

Այսպիսով, եթե ամփոփելու լինենք, պետք է արձանագրել, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, իրավապահները նորից իրականացրին խուզարկություններ և նախաձեռնեցին նոր քրեական վարույթ նույն Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Սա նշանակում է, որ ամեն ընտրությունից առաջ և հետո Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավական ճնշումներ են գործադրվում, շոու է բեմադրվում: Նույնը եղավ 2021-ի ընտրություններից առաջ, և այսօր՝ 2026-ի ընտրություններից հետո՝ նրան արգելելու զբաղվել քաղաքականությամբ:

Սոնա Գրիգորյան

Մանրամասները՝ տեսանյութում․




Լրահոս