Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ գիշերը 430 անօդաչու թռչող սարք է հարձակվել Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա։
Ժամը 2:40-ից սկսած Սոբյանինը հայտնել է որոշակի թվով անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին: Առավոտյան նա հայտարարել է, որ ներգրավված է եղել ավելի քան 400 անօդաչու թռչող սարք:
«Երեկոյից մինչև առավոտյան ժամը 6-ը Մոսկվայի մարզի ուղղությամբ թռել է ավելի քան 430 անօդաչու թռչող սարք։ Դրանց մեծ մասը ոչնչացվել է ՀՕՊ ուժերի կողմից հեռավոր մատույցներում»,-հայտնել է նա։




























