Եզդիները մայիսի1 են տոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի եւ մյուս երկրների եզդիներն այսօր նույնպես տոնում են աշխատավորների համերաշխության միջազգային օրը: Բացի այդ, նրանք այսօր նշում են նաեւ եզդիների միասնության օրը: Այս մասին Armlur.am-ին տեղեկացրեց Հայաստանի եզդիների ասոցացիայի փոխնախագահ Գոգո Ասոյանը:

«Այսօր ՀՀ մարզերից եւ այլ երկրներից եկած եզդիները հավաքվել են Երեւանում: Իսկ նրանք, ովքեր հարգելի պատճառով չեն կարողացել գալ, ապա տոնելու են իրենց մոտ»,- հայտնեց նա:

Նրա պատմելով, եզդիներն ունեն վարձակալած դահլիճ, որտեղ եւ այսօր միջոցառում են կազմակերպել: Միջոցառման ժամանակ հնչեցնելու են իրենց ազգային երգերը: Միջոցառումից հետո՝ երեկոյան, նրանք հավաքվելու են սեղանի շուրջ:

Ասոյանի խոսքով, այս օրը՝  սրանից մի քանի տարի առաջ, պաշտոնապես հաստատվել է որպես եզդիների միասնության տոն:




Լրահոս