Armenian text to speach

Թրամփը ժամանել է Թուրքիա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու․ նրան դիմավորել է Էրդողանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին։ Նրան պաշտոնական արարողությամբ դիմավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թրամփի ավտոշարասյունը ժամանել է նախագահական համալիր, որտեղ նրան դիմավորել է Էրդողանը։ Երկու երկրների ղեկավարները սեղմել են միմյանց ձեռքերը, որից հետո հնչել է ԱՄՆ պետական օրհներգը, որի ընթացքում Թրամփը զինվորական ողջույն է տվել։ Այնուհետև առաջնորդները զրուցել են և միասին շարժվել դեպի նախագահական համալիր՝ կանգ առնելով նաև տեսախցիկների առաջ։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում դաշինքի անդամ երկրները նախատեսում են քննարկել մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ անդամ պետությունների պաշտպանական ծախսերի ավելացումը, Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, ինչպես նաև Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների հետևանքները։ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, որ ՆԱՏՕ-ի անդամները մինչև 2035 թվականը պաշտպանության վրա պետք է ծախսեն իրենց ՀՆԱ-ի առնվազն 5 տոկոսը։

Սպասվում է նաև, որ Անկարայում Թրամփը կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն։ Գագաթնաժողովի օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնելու նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, հատկապես հաշվի առնելով, որ Իրանը սահմանակից է Թուրքիային։

Գագաթնաժողովը նաև առաջին հանդիպումն է Թրամփի և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի միջև այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, թե Մելոնին իրեն «աղաչել է» G7-ի գագաթնաժողովում համատեղ լուսանկար անել։ Իտալիայի վարչապետը կտրականապես հերքել էր այդ պնդումը։

Միևնույն ժամանակ, մինչ Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Ուկրաինան ավելի քան 400 անօդաչու թռչող սարքով հարվածներ է հասցրել Մոսկվային։ Հարձակումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ռուսական հարվածների հետևանքով Կիևի մարզում զոհվել էր ավելի քան երկու տասնյակ մարդ։

Անի Վարդանյան



Լրահոս