«Մինչև հիմա խոստանում եմ»,- լրագրողներին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ խոստացել էր՝ հաջորդ վարչապետն ինքն է լինելու։
«Դիմեցինք ՍԴ, որ հասկանանք, թե ով ով է։ Հիմա հասկացանք՝ ԿԸՀ-ն ովքեր են, ՍԴ-ն՝ հասկացանք, Վարդևանյանը «գազ տվեց», բայց փչացած մեքենա դուրս եկավ։ Կմտածենք, հաջորդ քայլը կհայտարարենք»,- ասել է Կարապետյանը։
«Մեր ռեյտինգը բարձր է եղել միշտ, մինչև մեր ձայները չգողացան։ Հենց գողացան, ընկավ ռեյտինգը»,- ավելացրել է Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․




























