Դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին, նրան կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։
Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ երեկ առավոտից խուզարկություններ են իրականացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարեգործ և բարերար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը, ինչպես նաև նրան պատկանող մի շարք ընկերություններում, որից հետո Գագիկ Ծառուկյանին տեղափոխել են Քննչական կոմիտե։ Իսկ այսօր նրան տեղափոխել են դատարան՝ կալանքի հարցը որոշելու։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։



























