ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին։
Վարչապետի N 612-Ա որոշման համաձայն՝ Ժաննա Անդրեասյանին կտրամադրվի 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ՝ 2026 թվականի հուլիսի 13-15-ը ներառյալ։
Որոշմամբ սահմանվել է նաև, որ նախարարի արձակուրդի ընթացքում նրան կփոխարինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Որոշումն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այն հաստատվել է 2026 թվականի հուլիսի 7-ին՝ էլեկտրոնային ստորագրությամբ։
Անի Վարդանյան




























