Armenian text to speach

Գագիկ Ծառուկյանի քրեական գործով ևս մեկ անձ է կալանավորվել, կա նաև ձերբակալված․ հայտնի են անունները. ArmLur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործով մեկ անձ կալանավորվել է, ևս մեկը՝ ձերբակալվել։

ArmLur.am-ին հայտնի է նրանց ինքնությունը։ Մասնավորապես, քրեական գործով անցնում են գործով ներկայացված ընկերության տնօրեններ Համլետ Թումանյանը և Ռոմա Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանի գործով ևս մեկ անձ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է։ Նախօրեին ՔԿ-ից տեղեկացրել էին, որ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ ձերբակալվել էին, մյուս անդամի վերաբերյալ կայացվել էր ձերբակալման որոշում։ Այսօր Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց երկու ամսով։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս