Armenian text to speach

Չինաստանում տորնադոյի հետևանքով 11 մարդ է զոհվել, ավելի քան 330-ը՝ վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում հզոր տորնադոյի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, ավելի քան 331-ը՝ վիրավորվել։ Քամու արագությունը հասել է ժամում 260 կմ-ի՝ վնասելով հազարավոր տներ, շրջելով մեքենաներ և ավերելով գյուղատնտեսական տարածքներ։

Աղետի ամենաշատ տուժած շրջաններից մեկում՝ Հուանգգան քաղաքում, քամին 12-րդ հարկի բնակարանից դուրս է նետել 30-ամյա տղամարդու։ Նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ վնասվել է ավելի քան 4800 տուն, իսկ փրկարարական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 3000 մարդ։

Մասնագետները նշում են, որ եղանակային ծայրահեղ պայմանները կապված են «Մայսակ» թայֆունի և սեզոնային հորդառատ անձրևների հետ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հրահանգել է իրականացնել լայնածավալ փրկարարական աշխատանքներ և աջակցել տուժած բնակիչներին։

Անի  Վարդանյան




Լրահոս