Արգենտինայի Կանյուելաս քաղաքում մեկ տղամարդ է սպшանվել՝ ազգային հավաքականի՝ Եգիպտոսի նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակը տոնելու ընթացքում, որը կայացել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Նշվում է, որ անկարգությունների ընթացքում 46-ամյա տղամարդը գլխին քարով հարված է ստացել, ինչի հետևանքով մահացել է։
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը կմրցի Շվեյցարիայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 12-ի գիշերը (Երեւանի ժամանակով)։

















































































