Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն ավարտել է խաղաղության համաձայնագրի վերջնական համաձայնեցման իր աշխատանքը։ Այդ մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, նա ասել է լրագրողների հետ զրույցում։
Բայրամովը նշել է, որ Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն։
«Խաղաղության համաձայնագրի տեքստն արդեն պարաֆացվել է և բաց է հանրության համար։ Ադրբեջանական կողմի մոտեցումն այս հարցում սկզբունքային է։ Պետության պաշտոնական դիրքորոշումն արդեն ներկայացրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր ակնկալիքն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դրանից հետո խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Անի Վարդանյան




























