Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ, հաջորդ օրը կկալանավորվեի»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի արտահայտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 1-ի գործով դատական նիստի ընթացքում, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն անդրադառնում էր վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված «սատկելու եք» և այլ արտահայտություններին, դատավոր Սարգիս Պետրոսյանը միջամտեց՝ ասելով. «Քաղաքական հայտարարություններ մի արեք»։

Ի պատասխան՝ Քոչարյանն արձագանքեց. «Շատ կներեք, քաղաքական չէ, ինձ է վերաբերում, իմ մասին է»։

Դատավորն էլ նշել է. «Եթե ձեզ է վերաբերում, հանցանքի մասին հաղորդում ներկայացրեք»։

«Եթե ես նման բան ասեի, հաջորդ օրը ինձ չէի՞ն կալանավորի։ Եթե ես ասեի՝ սատակացնելու եմ վարչապետին, հաստատ հաջորդ օրը ինձ կկալանավորեին»,- ասել է Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս