Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը հայտարարություն է տարածել։
«Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահությունը և անձամբ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը իրենց վրդովմունքն են հայտնել ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների նկատմամբ ՀՀ գործող վարչապետի կողմից իրականացվող, իրենց գնահատմամբ, հակաօրինական և հակասահմանադրական գործողությունների վերաբերյալ։
Հատկապես խայտառակություն են համարել անվանի բարերար, հայկական սպորտի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցող հայրենասեր գործիչ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունները՝ դրանք որակելով որպես անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված քայլեր։
ԵՀՄՖ-ն կոչ է արել հանրությանը և աշխարհասփյուռ հայությանը բարձրաձայնել իրենց դիրքորոշումը, դատապարտել, իրենց բնորոշմամբ, հերթական հակազգային քայլը և պահանջել անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին։
Ֆորումը նաև կոչ է արել հակասահմանադրական ճանաչել ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իրականացվող գործողությունները և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ՝ Աշոտ Գրիգորյան»։




























