Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նավուր գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ կրում և տանը պահում է ապօրինի զենք-զինամթերք։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 8-ին՝ ժամը 13:30-ին, նա ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։
Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տան զննությամբ հայտնաբերվել է հրացան, մարտական 25 փամփուշտ, մեկ տուփ վառոդ և այլ զինամթերք։
Հանգամանքները պարզվում են։




























