Armenian text to speach

Խուլիգանության դեպք՝ Երևանում. ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալներ ձերբակալվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մոլդովական փողոցի 56 հասցեում ծեծկռտուք և վիճաբանություն է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի և ոստիկանության գվարդիայի Նոր Նորքի պահպանության բաժնի ծառայողները։Վերջիններիս ժամանելուն պես մի խումբ անձինք դիմել են փախուստի, սակայն նրանցից երկուսի փախուստը կանխվել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և իրենց կողմից շահագործվող «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղ պարզվել է, որ ձերբակալվածները Երևանի բնակիչներ 28-ամյա Մացակ Ա․-ն և 28-ամյա Սերյոժա Ա․-ն են։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել են նաև 2 «Toyota» և մեկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։




Լրահոս