Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող ըմբշամարտի՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն Հայաստանի ազատ ոճի հավաքականի հինգ ներկայացուցիչներ։
Մրցագորգ դուրս կգան՝
- 61 կգ՝ Գագիկ Ղազարյանը,
- 74 կգ՝ Վլադիմիր Ազարյանը,
- 86 կգ՝ Ռազմիկ Եփրեմյանը,
- 92 կգ՝ Նարեկ Իկիլիկյանը,
- 125 կգ՝ Հենրիկ Հայկյանը։




























