Armenian text to speach

Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հազարավոր հրթիռներ արձակել Իրանի ուղղությամբ և ամբողջությամբ ոչնչացնել այդ երկիրը՝ նախագահի դեմ մահափորձի դեպքում՝ հայտնում է BBC-ն։

Թրամփն ասել է, որ ինքը հրահանգներ է տվել այն դեպքում, եթե Իրանի կառավարությունը կազմակերպի կամ փորձի կազմակերպել մահափորձը։ Սակայն, ըստ Թրամփի, Միացյալ Նահանգները համաձայնել է բանակցել Իրանի հետ, երբ Թեհրանը խնդրել է լրացուցիչ բանակցություններ։

«Հազար հրթիռ պատրաստ է օգտագործման և ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ հազարավորները կուղարկվեն անմիջապես, եթե Իրանի կառավարությունը կատարի ԱՄՆ գործող նախագահի, այս դեպքում՝ ինձ, սպանելու սպառնալիքը»,- գրել է Թրամփը՝ Truth Social ցանցում։ Թրամփը հավելել է, որ «հրամաններ արդեն տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են և ունակ մեկ տարվա ընթացքում ամբողջությամբ ավերել և ոչնչացնել Իրանի բոլոր շրջանները»։ Նա նշել է, որ «այդ ժամկետը կարող է երկարաձգվել»։

Ուրբաթ The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ կիսել է հետախուզական տվյալներ, որոնց համաձայն՝ Իրանը քննարկում է ԱՄՆ նախագահի դեմ մահափորձ։

Հուլիսի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել են փոխադարձ հարվածները, իսկ ավելի ուշ Թրամփը հայտարարել է հունիսից ուժի մեջ մտած հրադադարի դադարեցման մասին։




Լրահոս