Armenian text to speach

Թայվանում «Բավի» թայֆունի հետևանքով 87 մարդ է տուժել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թայվանում «Բավի» թայֆունի պատճառով ութսունյոթ մարդ վիրավորվել է, իսկ 177,400 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, հաղորդում է Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA)՝ հղում անելով տեղական իշխանություններին։

««Բավի» թայֆունը շաբաթ օրը հարվածել է Թայվանին, որի հետևանքով 87 մարդ վիրավորվել է, 14,476 բնակիչ տարհանվել է, իսկ 177,485 տնային տնտեսություն՝ առանց էլեկտրաէներգիայի», – հաղորդել է գործակալությունը։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ «Բավի» թայֆունի մոտենալու պատճառով Թայվանում ավելի քան 30 մարդ վիրավորվել է, իսկ մոտ 27,000 տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։




Լրահոս