Armenian text to speach

Այսօր Վարդավառ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդավառը հայ ժողովրդի ամենասիրված ամառային տոներից է։ Այս օրը մարդիկ միմյանց վրա ջուր են ցողում՝ խորհրդանշելով մաքրություն, նորոգություն և ուրախություն։

Հայաստանում այն նշվում է ընտանիքներով ու ընկերներով, կազմակերպվում են երգ ու պար, իսկ եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ։ Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է և նշվում է Զատիկից 98 օր (14 շաբաթ) հետո, ուստի ամեն տարի դրա ամսաթիվը փոխվում է։

Հարկ է նշել նաև, որ այս տարի Հանրապետության հրապարակում նշվելիք «Վարդավառ 2026» տոնակատարությամբ պայմանավորված՝ փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ՝ ս․թ․ հուլիսի 12-ին՝ ժամը 07։00-ից 24։00-ն ներառյալ, ինչպես նաև Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոց (Շահումյանի արձանի և Շահումյանի հրապարակի միջնամաս)՝ ս․թ․ հուլիսի 11-ին՝ ժամը 18։00-ից հուլիսի 12-ը՝ ժամը 24։00-ն ներառյալ:

 




Լրահոս