Armenian text to speach

ՈւՂԻՂ․ «Տվեք մեր հարցերի պատասխանները»․ Ծառուկյանի ընկերության աշխատակիցները պատրաստվում են գնալ ՔԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները պատրաստվում են դիմել Քննչական կոմիտե

Կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցներն այսօր բողոքի ակցիաներ են իրականացնում։ Մասնավորապես, «Մուլտի Գրուպ Սթոուն»-ի աշխատակիցները պետական մարմիններից պահանջում են բացել կապարակնքված դռներն ու թույլ տալ շարունակել աշխատանքը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ, խուզարկություններ են իրականացվել նրան պատկանող մի շարք ընկերություններում։ Իրավապահները առգրավել են փաստաթղթեր և համակարգիչներ, իսկ տարածքների մուտքերը կապարակնքվել են։

Աշխատակիցները պատրաստվում են գնալ Քննչական կոմիտե՝ իրենց հարցերի պատասխանները ստանալու համար։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան․ 

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս