Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատասխան չստանալու դեպքում փակելու ենք Երևան-Սևան ճանապարհը․ «Մուլտի Գրուպ Սթոուն»-ի աշխատակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները պատրաստվում են դիմել Քննչական կոմիտե

Կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերությունների աշխատակիցներն այսօր բողոքի ակցիաներ են իրականացնում։ Մասնավորապես, «Մուլտի Գրուպ Սթոուն»-ի աշխատակիցները պետական մարմիններից պահանջում են բացել կապարակնքված դռներն ու թույլ տալ շարունակել աշխատանքը։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը զուգահեռ, խուզարկություններ են իրականացվել նրան պատկանող մի շարք ընկերություններում։ Իրավապահները առգրավել են փաստաթղթեր և համակարգիչներ, իսկ տարածքների մուտքերը կապարակնքվել են։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախության կազմակերպման և փողերի լվացման համար։ Նույն գործով ձերբակալվել է ևս մեկ անձ։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան․ 

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս