Armenian text to speach

Իրանի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի ռազմաօդային ուժերը երկուշաբթի օրը Բանդար Աբբասում ոչնչացրել են ամերիկյան անօդաչու թռչող սարք. այս մասին հայտնել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։

Ըստ ISNA լրատվական գործակալության հրապարակած հաղորդագրության՝ մի քանի ժամ առաջ Բանդար Աբբասում Իրանի ռազմաօդային ուժերը հաջողությամբ որսացել և խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարք։

Հուլիսի 8-ից ի վեր ԱՄՆ զինված ուժերը Իրանի ուղղությամբ մի քանի հարձակում են իրականացրել։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ դա արվել է ի պատասխան Իրանի գործողությունների, որոնք ուղղված էին Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ։ Իրանի զինված ուժերը պատասխան հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին։




Լրահոս