Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի նախկին քաղաքապետը փորձում է «փրկել» իր զենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը դիմել է դատարան ընդդեմ Ներքին գործերի նախարարության: ArmLur.am-ն հայտնի դարձավ, որ հայցը պայմանավորված է ՆԳՆ-ի կողմից քաղաքապետի զենքը առգրավվելու հարցին:

Երվանդ Զախարյանը հայցադիմումում պահանջում է ՆԳՆ ոստիկանության՝ 02.06.2026 թվականի «Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» որոշումը և 25.06.2026 թվականի թիվ 189 որոշումն անվավեր ճանաչել: Ստացվում է, որ ոստիկանությունը առգրավվել է Երևանի նախկին քաղաքպետին պատկանող զենքը համապատասխան թույլտվություն եւ ընթացակարգերով չանցնելու համար, ինչը վերջինս վիճարկում է դատարանում:

Հիշեցնենք, որ «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձինք մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր էին Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, ինչպես նաև զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունները հանձնելու մասին փաստաթուղթ։

Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը  ՆԳՆ ոստիկանությունը վերցնում է մալում և վերադարձնում տիրոջը։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս