Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժամը 18:00-ն Մյասնիկյան պողոտայի 14/12, 16/4, 41 և 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։



























