Armenian text to speach

Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է իր կյանքի համար․ ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Լուսիանա Մինասյանն ահազանգում է․

«Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը ադրբեջանական բանտում պայքարում է իր կյանքի համար։

Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է՝ նորմայից գրեթե կրկնակի բարձր, որն ուղեկցվում է զանգվածային բորբոքմամբ։

«Սրտի ծանր վնաս. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն, կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և արյան բարձր ճնշում. այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- գրել է Մինասյանը։

Նա նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից չեն կարող տեսակցել Լյուդվիգ Մկրտչյանին։

«Խնդրում եմ՝ գործեք հիմա։ Պահանջեք անկախ բժիշկներ և անհապաղ խնամք»,- ընդգծել է փաստաբանը։

Լյուդվիգ Մկրտչյանին Բաքվի ռազմական դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել ղարաբաղյան առաջին պատերազմում ադրբեջանցիներին իբր թե կտտանքների ենթարկելու, ադրբեջանական բանակի դեմ այլ հանցագործություններ կատարելու համար։




Լրահոս