Armenian text to speach

Ֆիննախում «ճամպրուկային» տրամադրություն է․ ովքեր կազատվեն պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ «ճամպրուկային» տրամադրություն է նաև ՀՀ ֆինանսների նախարարությունում։

Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի վերանշանակել միայն ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ պաշտոնանկ կանեն ֆինանսների փոխնախարարներ Վահան Սիրունյանին, Արման Պողոսյանին, Ավագ Ավանեսյանին, Էդգար Մկրտչյանին։

Մեր աղբյուրները նշում են, որ տևական ժամանակ է, ինչ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է փոխնախարարների աշխատանքից, և վաղուց նրանք տեղյակ են եղել, որ լքելու են իրենց «աթոռները»։

Ի դեպ, մենք տեղեկացանք, որ նախարարի մամուլի քարտուղար Ինգա Գալուստյանը ևս ազատման դիմում է ներկայացրել։ Այժմ նախարարի մամուլի խոսնակ են փնտրում։

Սոնա Գրիգորյան




Լրահոս