Armenian text to speach

Մոսկվայում կկայանա Լավրով-Բայրամով հանդիպումը. Զախարովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 16-17-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, նախատեսված են բանակցություններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Հուլիսի 16-17-ը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Երկու երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային հարցեր», – ասել է դիվանագետը։




Լրահոս