Armenian text to speach

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մեկնում է արձակուրդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը արձակուրդ կգնա։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ստորագրել է  որոշումը, որով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին տրամադրվել է 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մի մասը։

Որոշման համաձայն՝ նախարարին տրամադրվել է 10 աշխատանքային օր տևողությամբ արձակուրդ՝ 2026 թվականի հուլիսի 20-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ։

Փոխվարչապետի որոշմամբ՝ Վահե Հովհաննիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ֆինանսների նախարարի պարտականությունները կկատարի ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Սոնա Գրիգորյան




Լրահոս