Armenian text to speach

Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին․ ՌԴ ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների դելիմիտացիայի և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում։

Այս մասին հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի նախաշեմին։

«Մեզ համար կարևոր են Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը։ Ինչպես և նախկինում, պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման գործում, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների դելիմիտացիայի և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում»,– ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է ներգրավված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Անի Վարդանյան




Լրահոս