Armenian text to speach

Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն է տեղի ունեցել Բելառուսի սահմանամերձ գոտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԲելՏա գործակալությունը։

Նշվում է, որ Գոմելի մարզի Նովայա Գուտա անցակետում տեղի է ունեցել փոխանակում՝ 501-ը 31-ի դիմաց բանաձևով։ Ռուսական կողմը ստացել է 31 մարմին, վերադարձրել՝ 501:

Ըստ հրապարակման՝ Բելառուսը շարունակում է մարդասիրական առաքելությունը՝ տրամադրելով անվտանգ միջանցքներ և հարթակներ երկու երկրների ռազմագերիների, քաղաքացիական անձանց և զոհված զինծառայողների մարմինների փոխանակումների կազմակերպման և իրականացման համար։

 




Լրահոս